ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատման դիմում է գրել

Azatman dimum

 ArmLur.am-ի տեղեկությունների  համաձայն` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների` վերջինս ասել է, որ չի կարող ու չի ուզում աշխատել:

Ինչպես հայտնի է 2021 սեպտեբերի 13-ին Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:Արդյունքում, շուրջ 7 ամիս վարչության պետի պաշտոնակատար էր նշանակվել առաջին տեղակալ Փաշիկյանը, որը եւս ազատման դիմում է գրել:

 

Քնար Մանուկյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…