Բաքվում հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ ու առաջ քաշել պայմաններ

Azeriner

  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ԱԽ-ի մարտի  28-ի հայտարարությանը՝ նշելով, թե տարածաշրջանում «լարվածության աճի հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Հենց Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրի կետերի խախտումն է բարձրացնում տարածաշրջանում լարվածությունն ու խաթարում խաղաղարար ջանքերը», — ասված է Բաքվի հայտարարությունում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ասել է, թե իբր հենց իրենք են շուրջ մեկ տարի առաջ հայտարարել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, իսկ մեկ ամիս առաջ հրապարակել են կոնկրետ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է լինի պայմանագիրը։ 

«Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագիրն ընկալում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական միջոցառում, ժամանակն է իրականացնել կոնկրետ քայլեր։ Կրկնում ենք, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է իրականացնել դրանք», — ասված է ԱԳՆ-ի հայտարարարությունում։

 

24news.am

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։