ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելյագինը կոչ է արել վերացնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը

Delyagin

  Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը կարծում է, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում խախտելով հրադադարի ռեժիմը, Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունների պայմաններում փորձում է երկրորդ ճակատ բացել Մոսկվայի համար, ինչին պետք է շտապ ու շատ խիստ արձագանք տալ։ Այս մասին նա հայտարարել է «Россия 24»-ի եթերում։

«Թուրքական պրոքսին, այսպես կոչված, «պետություն» Ադրբեջանը, փորձում է մեզ համար երկրորդ ճակատ բացել։ Ու Ռուսաստանը պետք է գործի անվարան ու խիստ։ Օրինակ, մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը։ Պետք է այն ոչնչացնել», — ասել է նա։

Ի դեպ, այս հայտարարությունը Բաքվում հիստերիա է առաջացել։ Ինչպես հայտնում են տեղական «Մինվալ» կայքի աղբյուրները, Ադրբեջանը սպասում է, որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, որի անդամ է Դելյագինը, պաշտոնապես կհերքի այս հայտարարությունը, հակառակ պարագայում որոշում ունեն այդ կազմակերպությունը հայտարարել ծայրահեղական և արգելել նրա գործունեությունը իրենց երկրի տարածքում։

 

24News.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…