Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման համար

Macron Erdogan

  Թուրքական մամուլը նշում է, որ չնայած Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ ճնշումներին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդպես էլ չի կարողացել հանդիպել Ջո Բայդենի հետ։

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Անկարայի բարձր վարկանիշին հակառակ՝ նախագահ Էրդողանը, այնուամենայնիվ, չկարողացավ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Բրյուսելում  կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Ըստ թուրքական աղբյուրների՝ ԱՄՆ-ի կողմից հանդիպման չկայանալու պատճառ է նշվել Բայդենի խիտ գրաֆիկը: Բայդենը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն’ թուրք պաշտոնյաները և Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փորձել են վերջինիս միջոցով օրակարգ բերել պատժամիջոցների վերացման հարցը:

Սակայն հանդիպման չկայացման իրական պատճառը, ըստ «Amberin Zaman»-ի, այն է, Թուրքիան չի հրաժարվում ռուսական S-400 հրթիռներից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնում են ՆԱՏՕ-ի անվտանգությանը:

Անկարան շարունակում է սեղանին դնել պատժամիջոցների վերացման հարցը ՆԱՏՕ-ի ֆորումներում և ճնշում գործադրում ՆԱՏՕ-ի անդամների վրա, որպեսզի վերջիններս միջնորդեն Վաշինգտոնին պատժամիջոցները չեղարկելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…