ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում ի պատասխան Պուտինի՝ գազի համար ռուբլով վճարելու վերջնագրի. Reuters

Gaz

  Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կախված կլինեն գազի համար ռուբլով վճարումների վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումից։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՀ աղբյուրներին։

Նշվում է, որ միջոցառումների նոր փաթեթը կարող է պատրաստ լինել արդեն հաջորդ շաբաթ, և այժմ Եվրահանձնաժողովը խորհրդակցում է ԵՄ կառավարությունների հետ «համապատասխանության փաթեթի» շուրջ։

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների փաթեթը անկասկած կներառի այն սողանցքների արգելափակումը, որոնց միջոցով ՌԴ պատժամիջոցների ենթարկված սուբյեկտները շրջանցում են արդեն իսկ ձեռնարկված միջոցները։ Խոսքն օֆշորային իրավասություններում կրիպտոարժույթների, տրաստների և ֆիկտիվ ընկերությունների օգտագործման, ինչպես նաև ակտիվները հարազատների անուններով գրանցելու մասին է։

Միաժամանակ, հնարավոր է, որ պատժամիջոցները ընդլայնվեն՝ կապված ռուսական գազային վերջնագրի հետ։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդի գազի մատակարարումների համար ռուբլով վճարումներ, փաթեթը կարող է ներառել շատ ավելի խիստ միջոցներ, ասել են Reuters-ի աղբյուրները:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…