Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ

Avinyan

  Երևան քաղաքի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նաև լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության հանրային կապերի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այո, կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել է, բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ այս պահին Հրաչյա Սարգսյանն է Երևանի քաղաքապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը իր ողջ կազմով այս պահին սատարում է Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հավելեց նաև, որ Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…