Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները. Չավուշօղլու

Chavushoghlu

 Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր. Հայաստանը պետք է դրան դրական արձագանքի։

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես ուզում էի, որ մենք երեքով (Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները) հանդիպեինք Անթալիայում, բայց հնարավոր չեղավ նման հանդիպում անցկացնե: Սա միայն սկիզբն է, երկար տարիներ հարաբերություններ հաստատված չեն եղել, մեկ օրում ամեն ինչ հնարավոր չէ կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն։

Խոսելով սահմանների բացման մասին, Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են դրան:

«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկաթուղու վերաբացման համար ևս աշխատանքներ են տարվում, կան նաև այս ուղղությամբ քաղաքական շփումներ։

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…