Երևանում քաղաքացին 7-րդ հարկի վերելակից ընկել է հորանը.

Shaxta

 Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց  է տեղափոխել  մի քաղաքացու, հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ  նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, որը վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել հորանում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…