Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով

Arbat

 ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադբեջանը: Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նշենք, որ նույն կերպ պատկերվել է նաև Հայաստանի դրոշը Հայաստան-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ։

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…