Եվրամիությունը կհրաժարվի ռուսական ածխից և կփակի սահմանները փոխադրողների համար. WSJ

Acukh

  Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում, որը կապված է Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակի հետ, Եվրահանձնաժողովը կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխի ներկրումից, դադարեցնել նոր սարքավորումների մատակարարումները և փակել ծովային ու ցամաքային սահմանները ռուսական փոխադրողների համար: Այդ մասին դիվանագետների տեղեկությանը հղումով գրում է The Wall Street Journal-ը։

Նման միջոցները պետք է հաստատեն Եվրամիության բոլոր 27 անդամները։ Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոստովանել էր, որ հնարավոր չի լինի պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի նկատմամբ Հունգարիայի պատճառով, որը չափազանց շատ է կախված մատակարարումներից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի հայտարարել է, որ աշխարհի երկրները չպետք է առանց հիմնավոր պատճառի սննդամթերքի արտահանման սահմանափակումներ մտցնեն։

Գուտերեշը նշել է, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով կտրուկ աճել են «պարենի, էներգիայի և պարարտանյութերի գները», ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է «մատակարարումների շղթայի խաթարմանը և փոխադրումների գների ավելացմանը»։

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…