Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

Sahmanapakumner

  Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:

«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չԷ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի Է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…