Տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ. զգուշացում

Andznakan

 Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում  տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ:

Ուշադրություն. օգտատերը հայտնում է, որ տուն վարձակալելու պատրվակով կորզում են անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ
Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։
Պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաեւ քարտի վավերականության ժամկետը եւ քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC): Դա ինքնին վկայում է այն մասին, որ իրականում փորձում են ձեզ խաբել, քանի որ ձեզ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…