Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին

Maruqyan
  Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում` հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», « Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն: Երբ սկսեցի հերթով այս թեզերը հերքել կոնկրետ արված գործերի օրինակներով, մարդիկ զարմանում էին: Ասում եմ՝ միայն այս տարի շուրջ 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում…
Հետո սկսեցի հարցուփորձ անել, թե որտեղից են այդ լուրերը տարածվում և արմատավորվում: Բոլորը միաձայն պնդում էին, որ հեռուսատեսությամբ են ասել։ Հարց՝ ո՞ր ալիքը, ո՞ր ԶԼՄ-ն. խոսակցության ընթացքում շատերը պնդեցին, որ 5-րդ ալիք են դիտում, նաև կայքերի լուրեր կարդում:
Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք Արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ու՞մ է ձեռնտու:
Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտիչ թեզեր տարածելն ու՞մ է ձեռնտու: Մտածում էի ասեմ դադարեցրեք, մի արեք նման բաներ և այլն: Հետո հասկացա, որ իզուր է, ոչինչ էլ չի դադարեցվելու, քանի դեռ մենք չենք գիտակցել, թե մեզ հետ ինչպես են վարվում մեր թշնամիներն ու ինչ մեթոդներ կիրառում մեր ժողովրդի դեմ:
Այսինքն՝ պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…