Պահանջատիրական մեծ երթ՝ Բեյրութում. Լիբանանի հայ համայնքն ապրիլի 24-ին կանցկացնի հիշատակի միջոցառումներ

Beyrutum

  Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հանդես է գալու ժողովրդական մեծ երթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ կազմվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպվում է հայկական երեք կուսակցությունների կողմից:

Մեծ ժողովրդական երթը կազմակերպվելու է ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան: Մեկնարկը տրվելու է Բուրջ Համուդ թաղամասից դեպի Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

«Այն պահանջատիրական, իրավունքների պաշտպանության երթ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին հաջորդելու է պատարագ կաթողիկոսությունում, որտեղ էլ սպասվում է Արամ Առաջին Վեհափառի ելույթը: Ասեմ, որ միջոցառում է նախատեսված ապրիլի 23-ին: Անթիլիասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ հավաքվելու են համայնքում գործող երիտասարդական ու ուսանողական միությունները: Կլինեն ելույթներ ու գեղարվեստական ծրագիր»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ապրիլքսանչորսյան ուղերձներում լիբանանահայերը ոչ միայն հիշելու են Հայոց ցեղասպանության նահատակներին, ոչ միայն ընդգծելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ոչ միայն անդրադարձ է կատարվելու պահանջատիրությանը, այլև բարձրաձայնվելու է Արցախի հայության դեմ այսօր Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների հարցը:  

«Անշուշտ ելույթների առանցքում լինելու է նաև Արցախը: Այսօր մենք տեսնում ենք Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, սահմանային ոտնձգություններ: Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատում են էթնիկ զտումների վտանգի մասին հարցը միջազգային կազմակերպություններին ներկայցնելու ուղղությամբ: Արցախն այսօր անվտանգության լուրջ խնդրին է դիմակայում»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Աննա Գզիրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…