CNNTurk. «Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման նոր զարգացումներ են սպասվում»

Chavushoghlu

  CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական  Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին:

Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP), որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ:

Չավուշօղլուն շեշտել է, որ ԱՄԷ ու Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման հարցում արդեն բավական առաջ են շարժվել: Իսրայելի վերաբերյալ էլ ասել է, որ շարունակաբար փոխադարձ այցելություններ կլինեն: Նա նշել է նաև, որ Պաղեստինը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ու Իսրայելի շփումներին: 

Եգիպտոսի թեմայով էլ ասել է, որ նախատեսում են Ստամբուլում հանդիպում անցկացնել այդ երկրի արտգործնախարարի հետ:

Իսկ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Հոդվածի հեղինակն էլ հիշեցնում է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Չավուշօղլուն հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շեշտելով, որ դրանով նոր որակ է հաղորդվել երկար ժամանակ առկախված հարաբերություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…