Ռուսական զորքերը սկսել են հիմնական մարտը Դոնբասի համար.  Զելենսկի

Zelenski

 Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է.

«Ռուսական զորքերը սկսել են հիմնական մարտը Դոնբասի համար, որը նրանք այդքան երկար էին նախապատրաստում»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացված է այնտեղ հարձակման համար:

«Անկախ նրանից, թե որքան զինվորներ  կլինեն այնտեղ, մենք կպաշտպանվենք: Մենք կկռվենք: Մենք չենք հրաժարվի Ուկրաինային պատկանող ոչ մի տարածքից ու ոչնչից», — ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։

«Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն դա ու գնան այնտեղ իրենց հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…