Կապույտ կարմիր գծեր. Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով

Kapuyt karmir gcer

 Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյան: Նա նշեց, որ նախագիծը, որն արդեն հաստատվել է շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի:

 «Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին  ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:

 Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

 

Armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…