2020-2022 թթ. բացահայտվել է հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված 467 մլրդ դրամի վնաս

1mlrd dolar

ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները 2022 թ. մարտի 31-ի դրությամբ: Տվյալները ամփոփվել են աճողական կարգով։

Ըստ այդմ՝ 2020 թ. հունվարի 1-ից սկսած՝ 2022 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում է կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467.260.910.107 ՀՀ դրամի վնաս:

Դրանից 455.070.473.327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 12.190.436.780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը: Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233.857.381.815 ՀՀ դրամը, որից 231.532.450.211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.324.931.604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51.006.354.399 դրամը, որից 48.790.341.623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.216.012.776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 119 անուն շարժական և 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26.404.774.927 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաև 2.078.144.529 դրամի գույքերի վրա:

Հարկ է արձանագրել նաև, որ միայն 2022 թ. 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 2.5 անգամ ավելի գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021 թ. ընթացքում: Ընդ որում, միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 և 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին:

Եթե 2021 թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2020 թ. ընթացքում՝ շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա միայն 2022 թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…