Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ականանետների նոր խմբաքանակ. armtimes

Akananeter

  Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ծանր ականանետների խմբաքանակ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասին, հաղորդում է BNS գործակալությունը։

«Մենք Ուկրաինային ռազմական օգնություն ենք ուղարկել՝ հանձնել ենք ծանր ականանետներ, որոնց թիվը չենք նշելու, սակայն կարող ենք ասել, որ  զենքի մնացորդային արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո»,-ասել է պաշտոնյան:

Ինչպես նշել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը, Վիլնյուսը պարբերաբար զենք ու զինամթերք է ուղարկում Կիև։

 «Դժվար է նույնիսկ ամեն ինչ թվարկել, մոտ մեկ ամիս առաջ ես հաշվել էի մոտ 35 միավոր, փոխանցվել են ոչ միայն «Սթինգեր» հրթիռային համակարգեր, այլ նաև այլ զենիթային և հակատանկային զինատեսակներ, նռնակներ, գնդացիրներ, կապի սարքավորումներ»,-մանրամասնել է նա:

Լիտվան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր 2014 թվականին, որը պաշտոնապես խոստովանեց, որ Կիևին «զենքի տարրեր» է մատակարարել՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը նշել է, որ դա խորհրդային արտադրության «մահաբեր զենք է»։

 2019 թվականի փետրվարին Վիլնյուսը Ուկրաինային հանձնեց շահագործումից հանված զինամթերք՝ ավելի քան 1 միլիոն փամփուշտ՝ խորհրդային արտադրության ինքնաձիգների համար: 2021 թվականի հոկտեմբերին Լիտվայի Նախարարների կաբինետը հավանություն է տվել 676,000 եվրո արժողությամբ զրահաբաճկոնների և բալիստիկ (բեռնաթափման) գոտիների մատակարարմանը Ուկրաինային: Փետրվարին Ուկրաինան Լիտվայից ստացավ Stinger մարդատար հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ: 

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  armtimes.com

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…