Խոշոր հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»․ բնակիչներն էլ ասում էին․ «Հալալ ա հրշեջներին, նրանք էլ արտակարգ դեպքերի դեմ պայքարող զինվորներն են»․

Hrdeh

  Այսօր, ապրիլի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 և թիվ 13, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր Հանրապետության փողոցի սկզբնամասում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչներն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցները։   Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «1 Բիս»։ Այնուհետև լրացուցիչ ժամանել են թիվ 3 և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։  Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկում կրակի տարածումը, ապա մարվել է այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լինի՝ օգնություն ցուցաբերեն տուժածին կամ տուժածներին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։  Շենքը գազազրկված և հոսանքազկված է ժամանակավորապես։ Եվ ըստ նախնական տեղեկությունների կրակի պատճառը եղել է էլեկտրալարերից, որը ճշտվում է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ «Հիմա ոնց չասես, որ հալալ ա հրշեջ-փրկարարներին։ Մարդիկ ահազանգից 2-3 րոպե անց արդեն դեպքի վայրում էին։ Հալալ է, թե՛ տղամարդ, և թե՛ կին հրշեջներին, ովքեր մինչև վերջ պայքարեցին կրակի տարածման դեմ։ Շատ էինք լսել մեր հայ հրշեջների մասին։ Այսօր ականատես եղանք նրանց աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Հալալ է նաև Երևանի Գազի վարչության ծառայողներին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի  shamshyan.com

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…