ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Genocide

  ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Միչիգանի Հայ դատի հանձնախմբին, որոշումը ստորագրել է քաղաքապետ Վիքի Բարնետը։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։

«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…