Ծայրաստիճան սրիկա պետք է լինես, որ Գևորգ Գորգիսյանի կողմից Ծիծեռնակաբերդում թաղված Մովսես Գորգիսյանի գերեզմանի վրա ծաղիկ դնելը ներկայացնես որպես Ծիծեռնակաբերդի ծիսակարգի խախտում

Arsen Babayan
 Ծայրաստիճան սրիկա պետք է լինես, որ Գևորգ Գորգիսյանի կողմից Ծիծեռնակաբերդում թաղված Մովսես Գորգիսյանի գերեզմանի վրա ծաղիկ դնելը ներկայացնես որպես Ծիծեռնակաբերդի ծիսակարգի խախտում։
Գևորգ Գորգիսյանի հետ շատ հարցերում տարակարծիք եմ, հետը շատ ենք վիձել ու կռվել, բայց իր մասին այդ նենգ ստի տարածումը սարսափելի տականքություն է։
Հ.Գ. Այդ սուտը տարածում են մարդիկ, ովքեր վերջին վախկոտի պես 2020 թվականին նոյեմբերին Շուշիի տակ փախել են ռազմի դաշտից։

 

Կարծում եմ Arsen Babayan — ը ճիշտ կանի այցելի ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմին ու ծաղիկներ խոնարհի։
Երևի հետո կգիտակցի իր արարքը ու կհեռացնի իր հրապարակած տեսանյութը ու երևի նաև կպահանջի, որ իր քաղաքական թիմակիցների հովանավորյալ մամուլը այն չտիրաժավորի։
Հ. Գ. թողեք գոնե այսօր մեր մտքերի, մտորումների ու վշտերի հետ միայնակ մնանք։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…