Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը, ով աշխատում էր Ռազմական ոստիկանությունում, Եղեգնաձորի քաղաքապետի քրոջ որդին էր, վիրավորներն էլ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով։  Հարուցված քրգործի շրջանակում ավագ քննիչի կողմից պարզվել է՝ Mercedes-ը վարել է Վայք քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անդրանիկ Ասատրյանը, ով տեղում մահացել էր, իսկ Infiniti-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Մանուկյանը։ Վերջինս և նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 33-ամյա Հարություն Պետրոսյանը, 10-ամյա Էդվարդ Պետրոսյանն ու 8-ամյա Եվա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Ասատրյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի քրոջ որդին էր, աշխատում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գորիսի Ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության խմբում՝ որպես ավագ օպերլիազոր։ Իսկ Ս. Մանուկյանն ու Հ. Պետրոսյանը ամուսիններ են, Է. և Ե. Պետրոսյանները նրանց երեխաներն են։  Ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում և ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Եղեգնաձոր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Infiniti-ին։   

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.   Shamshyan.com

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…