Հայոց ցեղասպանության մասին թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը սկանդալ է դարձել

Grarum twiterum

 Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Թուրք պատգամավորը մասնավորապես գրել է․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։

Գրառմանը կից թուրք քաղաքական գործիչը տարածել է երկու լուսանկար․ Առաջինում՝ Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն են,  երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։

Թուրք ընդդիմադիր պատգամավորի այս գրառումը բացասական արձագանք է գտել Twitter-ի թուրք օգտատերերի շրջանում։

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…