Իսկ ինչպե՞ս պետք է քննարկել նոր աշխարհակարգ, դժբախտաբար՝ եթե ոչ մեծ պատերազմով

Badalyan
  Էրդողանն Օսման Կավալին դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց վաղաժամկետ ազատման իրավունքի: Դաժանությունը ի թիվս հոգեվիճակի այլ հատկանիշների բնութագրիչ լինելու, բնութագրում է նաեւ վախն ու նյարդային վիճակը:
Այն, ինչի մասին խոսում էի Չավուշօղլուի «ժեստի» առիթով: Հատկանշական է, որ Կավալի վերաբերյալ դատավճիռն էլ հաջորդում է դրան, թերեւս առավել ընդգծելով Էրդողանի իշխանության նյարդային վիճակը: Ընդ որում, սա բոլորովին «հոմանիշ» չէ «Թուրքիայի վերջն եկել» է, կամ «Թուրքիան պայթեցնում են», կամ նույնիսկ «Էրդողանի վերջն եկել է» արտահայտությունների:
Բայց նրա իշխանությունը թերեւս խնդիրներ ունի, որովհետեւ կարծես թե չի ստացվում ( բայց չի էլ բացառվում իրադարձությունների զարգացման բերումով ստացվելու տարբերակը) ներկայիս աշխարհակարգային բախտորոշ փուլի առանցքային «խաղադրույքը»՝ ռուս-ուկրաինական բանակցության մոդերատորությունը: Ընդ որում, դրանով կարծես թե առանձնապես ոգեւորված չէ թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը: Եվ սա է Էրդողանի գլխավոր խնդիրը եւ մտավախությունը, որ այդուհանդերձ ուկրաինական խաղը ընթանում է առանց իրեն, կամ այլ կերպ ասած՝ Ուկրաինայի տարածքում պատերազմով ծավալվում է մեծ հաշվով այն, ինչ Պուտինը առաջարկել էր դեռեւս 2020-ի հունվարին՝ նոր աշխարհակարգ քննարկել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներով, եւ ինչի դեմ բողոքում էր Էրդողանը 2021-ին Անգոլայի խորհրդարանում ունեցած ելույթով եւ հետո էլի մի շար հայտարարություններով:
Իսկ ինչպե՞ս պետք է քննարկել նոր աշխարհակարգ, դժբախտաբար՝ եթե ոչ մեծ պատերազմով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…