Մի կողմը ցնծում էր, որ իշխանությանը պախարակելու ֆանտաստիկ առիթ է առաջացել, մյուս կողմն էլ հրով֊թրով պաշտպանում. Դավիթ Գրիգորյան

Davit

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԶԱԶՐԵԼԻ, ՆՈՂԿԱՆՔ
առաջացնող անբարոյականություն։
Երևանում ոստիկանի վրաերթից զոհված հայ կնոջ մահը շահարկվեց բոլորի կողմից, ոնց սրտներին ու պահանջներին պետք էր էդ պահին։
Մի կողմը ցնծում էր, որ իշխանությանը պախարակելու ֆանտաստիկ առիթ է առաջացել, մյուս կողմն էլ հրով֊թրով պաշտպանում էր իր քաղաքական թիմի առաջնորդին, որ մեկը չասի հանկարծ` աչքի վերևը ունք կա, կարծես վերջինս սուրբ է, արարքներն էլ` անքննելի։ Ո՜նց եք իրար արժանի՛։
Մինչդեռ էս դժբախտ պատահարից հայրենակից ենք կորցրել, ապագա հայ մայր։ Զրո հարգանք մահացած հայ աղջկա հիշատակի նկատմամբ, զրո հարգանք նրա հարազատների նկատմամբ։ ԶՐՈ՛։ Ամաչում եմ բոլորի փոխարեն։ Մենք չունենք քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն։ Մենք ունենք իրար ատող, միմյանցից զզվանք ապրող, միմյանց հաշվին գոյատևող քաղաքական մասսա։
Հազար ափսոս բոլորիս հայրենակցի մահը։ Ափսոս, որ երիտասարդ հայուհու հիշատակի հաշվին դիվիդենտներ կուտակողներն ու էդ դիվիդենտները սակարկողներն են էս արժանավոր ազգի փաստացի տերերը։
Հ.Գ. Հեծանվով գործի գնացող, Հայաստանը պադավատապետություն անվանող մարդկանց համար գուցե հասկանալի դառնա, որ սեփական անվտանգության ապահովումը կարիք չկա այլոց անվտանգության հաշվին կազմակերպել։ Արդեն հասկացել ենք, որ շարասյան անցնելու համար ճանապարհներ փակելու արատավոր պրակտիկան վերադարձվել է։ Չարժի ավելի արատավորել` առանց այդ էլ արատավոր բանը»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…