Գեղարքունիքի մարզում. 37-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում.

CHahchum

 Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Սևանա լիճ ավտոմեքենա է ընկել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30 ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օյպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ռոմել Անտոնյանն ու Ահարոն Հայրապետյանը։  Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ Հրշեջ-փրկարարները Սևանա լճին հարակից ճահճուտից ջրափրկարարների հետ հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով դուրս են բերել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Գարուշ Սաղաթելյանին պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, և երբ մեքենան հայտնվել է ճահճուտում, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի 

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…