Հարվածները կլինեն կայծակնային. Պուտինը Ուկրաինայի հարցով նախազգուշացրել է Արևմուտքին

Putin

 Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրսից միջամտել Ուկրաինայում իրավիճակին և ստեղծել ռազմավարական սպառնալիք, ապա հարվածները կլինեն կայծակնային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրենսդիրների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

«Այս հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացված են»,- ասել է Պուտինն ու ընդգծել, որ երկիրն ունի դրա համար բոլոր գործիքները, որոնցով այժմ ոչ ոք չի կարող պարծենալ։

«Բայց մենք չենք պարծենա, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք դրանք: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին», — ասել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն՝ պատմական հեռանկարում Ռուսաստանի և Դոնբասի ժողովրդին խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու համար։

Պուտինը նշել է, որ ոչ բարեկամ երկրները հենվել են ռուսաֆոբիայի և նեոնացիստների վրա և հետևողականորեն հակառուսականություն են ստեղծել հարևան պետությունում:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։