Amnesty International-ը մտահոգված է Հայաստանում խաղաղ ցուցարարի նկատմամբ ոստիկանության բռնությամբ

Amnesty International-ը խստորեն դատապարտում է Հայաստանում ոստիկանության կողմից խաղաղ
ցուցարարի նկատմամբ կիրառված բռնությունը։ Երկու օր առաջ Երևանում, Ֆրանսիայի հրապարակում
անցկացված բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցություն է ունեցել նաև «Միասկանան Հայաստան»
կազմակերպությունը, ոստիկաննությունն ըստ ներկաների անսպասելիորեն սկսել է անհամաչափ ուժ
կիրառել։ « Կարծես վերևներից հրահանգ ստացան ու միանգամից վայրագորեն հարձակվեցին մեր վրա»,-
պատմում է Ռոբերտի կուսակիցներից Էդգար Օհանջանյանը։ Այդ օրվա հանրահավաքի մասնակիցները
հիշում են , թե ինչպես էին մահակներով աջ ու ձախ հարվածում, նույնիսկ չէին նայում , թե հետո ինչ
վիճակում են հայտնվում մարդիկ։ Զրուցակիցներիցս մեկը հիշում է, թե ինչպես է ականատես եղել, որ մի
տղամարդ անգիտակից ընկած է եղել գետնին, իսկ ոստիկանը վրայով անցնելով սկսել է հարվածել մեկ այլ
ցուցարարի։ Ամենից շատ մարդկանց վրդովվեցրել է անհարգալից ու բիրտ վերաբերմունքը 2020-ի
պատերազմի մասնակից ու վետերան Ռոբերտ Դարբինյանի հանդեպ ու նրա նկատմամբ բռնության փաստը,
որը հիշեցնենք ուսից լուրջ հրանոթային վնասվածքով, մի ձեռքով կյանքի գնով թեժ մարտերի ժամանակ
փրկել է իր ծառայակից ընկերներին։ Այս փաստը. Հատկապես մարդկանց վրդովմունքն է առաջացրել և
խիստ դատապարտվել միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Ականատեսների փոխանցմամբ՝ Ռոբերտ Դարբինյանին գետնին են գցել, մի քանի անգամ հարվածել
մահակներով ու բռունցքներով, ապա քարշ տալով նստեցրել ոստիկանական մեքենա ու ապօրինաբար
տեղափոխել ոստիկանության բաժին։
Մենք կապ հաստատեցինք Ռոբերտի ընտանիքի հետ և նրա հոր՝ Շավարշ Դարբինյանի հետ զրույցի
ընթացքում տեղեկացանք, որ Ռոբերտ Դարբինյանը ոստիկանության բաժնում շարունակել է ֆիզիկական
բռնության ու ստորացուցիչ վերաբերմունքի ենթարկվել։ «Այ սա է էս երկրի ու կառավարության դեմքը, որ
մի կաթիլ հարգանք չունեն այն երիտասրադների նկատմամբ, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով ,
ապահովել են այսօրվա նրանց հանգիստ ու շռայլ կյանքը»,- վրդովված ասաց Ռոբերտի հայրը։
Հաջորդ առավոտ նրան ազատ են արձակել՝ նախազգուշացնելով, որ եթե շարունակի քաղաքաակն պայքարը,
ավելի ծանր հետևանքների հետ կառերեսվի։ Ռոբերտի ծնողները համոզված են, որ իրենց որդու նկատմամբ
իշխանությունները գործողությունները ոչ այլ ինչ են , քան քաղաքական հետապնդում ու բռնաճնշում։
Մասնավորապես Amnesty International-ը նշում է. «Հայաստանի իշխանությունները պարտավոր են
ապահովել խաղաղ հավաքների ազատությունը և բացառել ցուցարարների նկատմամբ ոստիկանության
անհամաչափ ուժի կիրառումը։ Ռոբերտ Դարբինյանի դեպքը հստակ օրինակ է խաղաղ ակտիվիստի
նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքի։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը
անհապաղ իրականացնել անկախ և թափանցիկ քննություն և պատասխանատվության ենթարկել
մեղավորներին»։
Կազմակերպությունը նաև ընդգծում է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ և Եվրոպայի խորհրդի անդամ
պետություն, պարտավոր է հարգել միջազգային ճանաչված մարդու հիմնարար իրավունքները և
երաշխավորել խոսքի ու հավաքների ազատությունը։
Միջազգային իրավապաշտպան այլ կառույցներ ևս կոշտ որակումներ են տվել Մայիսի 1-ի
իրադարձություններին և քաղաքական ակտիվիստների, այդ թվում Ռոբերտ Դարբինյանի նկատմամբ
բռնություններին և առաջիկայում մտադիր են հանդես գալ դատապարտող զեկույցներով։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…