Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով այս տարի 149-րդն է

Mamuli azatutyun

  «Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։

Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 149-րդ տեղը։ 2021-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 153-րդ տեղը,  2020-ին` 154-րդ, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ. 157-րդ հորիզոնականը։

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում շարունակում է սահմանափակվել խոսքի և մամուլի ազատությունը, ընգծելով, որ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները շարունակվում են:

 

Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…