Արարատ Միրզոյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ

Mirzoyan

 Զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։
Արարատ Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների քաղաքական մասնակցության բարձրացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։