Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել

Mahacel e

 Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել: 

Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»: 

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում:

 

Shushan Danielyan

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…