ՌԴ-ն աջակցելու է կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ անկախ ընդդիմությունը արձագանքից․ ՌԴ ԱԳՆ

RD AGN-n

 ՌԴ ԱԳ ներկայացուցիչը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն է, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրում իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ՝ երկրի սահմանադրական  ճանապարհով։ 

 Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ՌԴ ԱԳ ներկայացուցիչը նշել է, որ հարցը չի վերաբերում նրան, թե ընդդիմությունն ինչ վերաբերմունք ունի եռակողմ համաձայնությունների վերաբերյալ, այլ նրան, թե ինչպես է արձագանքում իշխանության այս կամ այն հայտարարությանը։ «Այդ կապակցությամբ Ռուսաստանը անփոփոխ աջակցելու է կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին իրացնելով եռակողմ բոլոր համաձայնությունները, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման եղանակով», — ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…