Թուրքական մամուլը հիշել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչած առաջին պետությունը եղել է Հայաստանը

Turqakan mamul

  Թուրքական «Zhaber.com.tr» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ եկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն:

Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլւ պայմանագրով: Թուրքական կայքը պատմական մանրամասներ է ներկայացրել Գյումրու պայմանագրի կետերի վերաբերյալ:

Ըստ հրապարակման՝ մեծ տերություններից Թուրքիայի Ազգային մեծ ժողովը առաջինը ճանաչել է Խորհրդային Ռուսաստանը, որը շատ կաևոր տեղ ունի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը դարձավ Թուրքիայի ազգային մեծ ժողովը ճանաչած եվրոպական առաջին պետությունը։

Իսկ Անտանտի երկրներից առաջինը ԹԱՄԺ-ը ճանաչել է Ֆրանսիան:

Իսկ առաջին պետությունը, որը դեսպանություն է բացել Թուրքիայում, եղել է Վրաստանը: Ըստ թուրքական թերթի հրապարակման՝ Վրաստանը մեծապես շահագրգռված է եղել Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ:

 

Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…