Բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց 2 կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով. Սամսոնյան

Samsonyan

 Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը՝ շարունակելով.

«Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն։ 

Այսինքն ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։

Ձեզ ոչ միայն չի կարելի իշխանություն տալ, այլ դուք պետք է վերանաք քաղաքական դաշտից՝ որպես ապազգային և անհայրենիք խմբակներ։ Այլ ելք չկա։ 

Մի բան պարզ է՝ հիմա ով ամենաբարձրն է գոռում հայրենիքի մասին, ամենասնանկն է իր հոգու խորքում», —  գրել է նա։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…