Եկեղեցական այրերը չեն դատապարտում բռնությունը և լռությամբ արդարացնում են, խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին․ Պետրոս Ղազարյան

Petros Ghazaryan

Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմության շարժման սկզբին նրանց միացան եկեղեցականներ։ Վերջիններս բացատրեցին, որ միացել են ոչ թե սատարելու այլ հնարավոր բռնությունները կանխելու համար։

Մի քանի օր առաջ Գյումրիում բռնության ենթարկվեցին 70 80 տարեկան պապիկներ։ Ջահել տղեքը նրանց ծեծեցին «ավտոներին հարվածելու ու գրպանում ձվեր ունենալու» համար։ 

Որ ընդդիմության լիդերները բացատրեցին ու արդարացրեցին պապիկների ծեծը`իրենց խղճին։ Իսկ որ մեր եկեղեցական այրերը,նույն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը չեն դատապարտում այս բռնությունը և լռությամբ արդարացնում են, խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին։

Նրանք չեն դատապարտում այն ամենը ինչ դատապարտելի է Աստծո կողմից, բայց դատապարտելի չէ ընդդիմության քաղաքական հաշվարկների տեսանկյունից։

Իմիջայլոց այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին։

Երբ տարեց մարդկանց հրապարակավ ծեծեցին, ամեն ինչի մասին կարծիք հայտնող Թաթոյանը կորավ, երբ Ադրբեջանի մի չինովնիկ հակահայկական մտքեր ասեց, Թաթոյանը հայտնվեց և սկսեց ջախջախել Ադրբեջանին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…