Հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը․ Անդրանիկ Քոչարյան

Andranik QOcharyan

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն  ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:

Նախաձեռնության մեկնարկը կտրվի սույն թվականի մայիսի 27-ին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…