Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա ոչ սթափ կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, հայհոյել, մաստակը թքել նրանց վրա

Voch stap

  Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Ըստ աղբյուրի՝ կասկած է առաջացել, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Վ-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:

Երբ պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից, նա սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց:

Պարեկները, ըստ սկզբնաղբյուրի, փորձել են հանդարտեցնել Լուսինե Վ-ին, սակայն  վերջինս շարունակել է հայհոյել, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ հասցրել պարեկներին, ապա՝ մաստակը թքել նրանց վրա:

Պարեկները ստիպված ոչ սթափ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատերելու  համար նյութեր են նախապատրաստվել:

Լուսինե Վ-ն ձերբակալվել է:

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…