Համացանցում տեսանյութ է տարածվում Գարիկ Գալեյանի՝ տեռոր իրականացնելու՝ ավելի վաղ արված հայտարարության մասին. armtimes

Garik

  Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն Էր տարածվել այն մասին, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, և մեկ այ զոհված զինծառայողի մայր՝ Ազգուշ Մարտիրոսյանը, ծեծի են ենթարկել սպայի, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:

Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատեց տեղեկությունը, ըստ որի՝ նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին՝ հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

«Նախաքննությունը շարունակվում է»,- մանրամասնել են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ ավելի վաղ Երևանի Ազատության հրապարակում, երբ զոհվածների մի քանի ծնողներ և հարազատներ այցելել էին հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին տեսության, Գարիկ Գալեյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ պետք է գործող իշխանությունը պատժվի, հակառակ դեպքում իրենք տեռոր կիրականացնեն:

«Մենք արդեն ամեն օր մտածում ենք տեռորի մասին, ու չգիտենք՝ էտի որ դպրոցն ենք մտնելու, էսի ազգին եմ ասում, որ մանկապարտեզը, որ բուհը, որ Կառավարության շենքը»,- նշել է նա:

Լրագրողի դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո կարող է քրեական հետապնդում իրականցվել, վերջինս արձագանքել է, որ չի վախենում քրեական հետապնդումից:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Գարիկ Գալեյանը ձերբակալվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել: Իսկ Արթուր Գալեյանի մասով ձերբակալելու որոշում է կայացվել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հավելենք, որ, ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…