Գերմանական մամուլ. «Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից»

Erdogan

  Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ:

Այդ արձագանքները լուսաբանվել են թուրքական լրատվական կայքերի կողմից: Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետված մեծագույն մարտահրավեր՝ գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է լիովին ու ցույց տվել իր միասնականությունը և ամրությունը:

Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:

Մասնավորապես գերմանական հեղինակավոր  «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ նշված է.  

«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով  Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։

Գերմանական մամուլն Էրդողանին նմանեցրել է մի խաղամոլի, ով սիրում է օգուտներ քաղել միջազգային ճգնաժամերից:

 

Ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…