Նախագահը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում

Garumr

🇦🇲🇦🇪Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք նաև նրա արժեքավոր ավանդը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ:
Այս դժվարին պահին կիսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի վիշտը և հայտնում մեր անկեղծ զորակցությունը»:
Այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալհամ Ալսալամիի հետ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…