Նորք-Մարաշում 58-ամյա քաղաքացուն դանակահարել է նույն թաղամասի բնակիչներից մեկը. վերջինս ձերբակալվել է

Danakaharutyun

 Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակահարողը նույն թաղամասի բնակիչ է:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…