Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող Արմենիա ՏՎ-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց.

Torosyan
 Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող Արմենիա ՏՎ-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին, կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով, որպես կոռուպցիոն բուրգ։ Իհարկե հասկանալի է այդ զլմ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուզե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում հենց այդ զլմ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։ Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։
Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…