Կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

spanutyun

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի՝ 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին.  քննչական-օպերատիվ խմբի կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժածը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է բարեկամուհու տանը:

Նախնական տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 1972թ. ծնված բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, կնոջ բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման նյութի նմանվող հետքերով, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…