ՌԴ պաշտպանության նախարարը լիարժեք աջակցություն է խոստացել ՀԱՊԿ դաշնակիցներին

Ajakicy

 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է ռազմաքաղաքական դաշինքում տիրող իրավիճակին, որում ներկայացված է նաև Հայաստանը։ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ դաշնակիցներին՝ կազմակերպության միասնությունը խաթարելու Արեւմուտքի նպատակաուղղված աշխատանքի համատեքստում։ Նա ընդգծել է, որ արեւմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները խաթարելու համար։

«Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Օգտագործվում են չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ։ Այս ամենը մեզանից պահանջում է էլ ավելի մեծ համախմբվածություն, գործողությունների ավելի ակտիվ և հստակ համակարգում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը։ Սերգեյ Շոյգուն նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…