Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ

Despany

   Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։

Twitter-ում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։

Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Twitter-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվել է, որ քննարկվել են նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։

Ամերիկացի դեսպանն այնուհետև ուշ հանդիպում է ունեցել նաև ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։ Թուրքական կողմն իր մտահոգությունն էր փոխանցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության կապակցությամբ։

Դրանում Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում էր արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…