Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»

Aghbavayr

   Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են:

Թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ անցավ բոլորից այն բանից հետո, երբ պլաստիկ թափոնի խոշորագույն ներկրողներից մեկը՝ Չինաստանը, 2017 թվականին արգելեց աղբի ներկրումը։

Թուրքիան այն երկիրն է, որտեղ 2020 թվականին Բրիտանիան ամենաշատ պլաստիկ աղբն է ուղարկել։ «Bloomberg» գործակալությունը GPS-ի միջոցով ֆիքսել  է բրիտանական «Tesco» սուպերմարկետների ցանցից Թուրքիա արտահանվող պլաստիկ թափոնների տեղաշարժը երկու ամսվա ընթացքում:

2021 թվականին պատկերը չի փոխվել: 14.7 մլն տոննա ցուցանիշով Թուրքիան դարձյալ 1-ին տեղում է: Արտահանվող թափոնների 2-րդ խոշոր գնորդը Հնդկաստանն է՝ 2.4 մլն տոննա ցուցանիշով։

 

Ermenihaber.am

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…