Էրդողանը հերթական անգամ դատի կտա ընդդիմադիր առաջնորդին

Dati kta

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ:

Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով:

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները թուրքական «Ensar» և «TÜRGEV» կրթական հիմնադրամների միջոցով միլիոնավոր դոլարներ են տեղափոխում ԱՄՆ: Նա նաև ասել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:

 

Ermenihaber.am

 

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։