Ռուս պատգամավորն Թուրքիային մեղադրել է Մոսկվայի նկատմամբ երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ

Meghadrum en

 Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին:

Այդ կոնտեքստում ռուս պատգամավորը նշել է, որ մի կողմից Թուրքիան հարվածային տեսակի «Bayraktar» ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային, մյուս կողմից էլ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խթանի ռուս զբոսաշրջիկների հանգիստը Թուրքիայում:

«Մի կողմից Bayraktar-ներ են ուղարկում, մյուս կողմից թույլատրում ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում  օգտվել «Мир» քարտային վճարային համակարգից: Այդպես չի կարող լինել»,-ասել է պատգամավորը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել ռուս լրագրող Աննա Շաֆրանը: Ըստ նրա՝ Էրդողանը փորձառու, խորամանկ, քաղաքական գործիչ է, որը  կարևորում է առաջին հերթին Թուրքիայի շահը և իրականում Ռուսաստանի նկատմամբ վարում է երկերեսանի քաղաքականություն:

Աղբյուր` ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…