Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանությունից և հայ-թուրքական կարգավորումից. ermenihaber.am

Xorhrdaran

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը:

Շենթոփը տեսաուղերձ է հղել Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին:

Նա ընդգծել է, որ 1915 թվականի տեղահանության որոշումը հնարավոր չի լինի անվանել ցեղասպանություն, ապա նշել, որ հայերն իրենց գրեթե ողջ հռետորաբանությունը կառուցում են թուրքերի նկատմամբ թշնամանքի վրա:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ «ցեղասպանություն» տերմինի շրջանակն ամբողջովին հստակեցված է և դրա կիրառումը շատ հստակ պայմաններ ունի: Այն միջազգային իրավական սահմանում է և ինչպես նշված է 1948թ. ընդունված ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում, հանցագործությունը մատնանշող սահմանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա իրավասու դատարանի որոշումը:

Թուրքական արդեն հայտնի և չարչրկված ժխտողական թեզերին նոր շունչ հաղորդած Շենթոփը եզրակացնում է, որ 1915-ի դեպքերը չեն համապատասխանում «ցեղասպանություն» տերմինի սահմանմանը և դրանցում առկա չեն այն տարրերը, որոնք ըստ միջազգային իրավունքի՝ թույլ են տալիս այդ դեպքերը որակել որպես ցեղասպանություն:
 
Շենթոփն ուղերձի վերջում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Նա ընդգծել է, որ իրենք մեծապես կարևորում են Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը և այն գնահատում որպես կարևոր պատմական հնարավորություն տարածաշրջանի համար:

Նշելով, որ չպետք է թույլ տալ, որ հատկապես սփյուռքի ռադիկալ հատվածները վնասեն այդ գործընթացը և պղտորեն հարաբերությունները՝ Շենթոփը հայտարարել է.

«Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական վերաբերմունք որդեգրել և վերոնշյալ գործընթացին աջակցություն ցուցաբերել»:

Աղբյուր` ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…